Էներգետիկայի հարցերով ԵՄ նոր հանձնակատար է նշանակվել իսպանացի ազնվական քաղաքական գործիչ Միգել Արիաս Կանյետեն, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական մամուլը:
Կանյետեի նշանակմանը կողմ են արտահայտվել Եվրահանձնաժողովի 83 անդամներ, դեմ՝ 42-ը: Երեքը ձեռնպահ են մնացել:
Քվեարկությունից առաջ լուրեր էին շրջում, թե ապագա հանձնակատարը նավթային երկու ընկերությունների բաժնետեր է, այդ պատճառով անձնական շահագրգռվածություն կունենա պաշտոնում: Կանյետեն այս լուրերը հերքել է՝ հայտարարելով, որ բաժնետոմսերը վաճառել է, եւ իր ընտանիքից ոչ ոք էներգետիկ հարցերով այլեւս չի զբաղվում:
64-ամյա Կանյետեն Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ է եւ երկրի գյուղատնտեսության նախկին նախարարը:



























