Գյումրիում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ոչ իշխանական 3 ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» մարզային իրազեկման հանրահավաքին մասնակցել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները:

NEWS.am-ի տեղեկություններով՝ հանրահավաքին մասնակցել են ընդհանուր բաժնից աշխատակիցներ, փոխքաղաքապետներ Ռուբեն Սանոյանն ուՎաղինակ Մխիթարյանը, Արթիկից ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյսնաը:

Ի դեպ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ական է, սակայն այս օրերին երկրում չէ: Լուրեր են շրջանառվում, որ նա Հայաստանից հեռացել է հոկտեմբերի 8-ի հանրահավաքի պատճառով:

NEWS.am-ին էլ քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը քաղաքապետարանի աշխատակիցների՝ հանրահավաքին մասնակցելու մասին տեղեկություններին պատասխանեց հետեւյալ կերպ. «Քաղաքապետը բազմիցս նշել է, որ քաղաքապետարանն ապաքաղաքական կառույց է: Աշխատանքային ժամին ոչ ոք չի մասնակցել հանրահավաքին, իսկ աշխատանքից հետո մեր գործառույթներից դուրս է աշխատակիցների ժամանցն ու ազատ ժամանակը վերահսկելը»: