Հյուսիսային Կորեայիիշխանությունը, հնարավոր է, փոխանցվել է Կիմ Չեն Ընի քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, գրում է «Ռոսբալտը»՝ հիմնվելով արեւմտյան լրատվամիջոցների ենթադրությունների վրա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը շվեյցարական նույն դպրոցն է ավարտել, որը որ Կիմ Չեն Ընը, եւ ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել հյուսիսկորեական կառավարությունում:
Միաժամանակ, այլ գործակալություններ հայտնում են, որ Կիմ Չեն Ընը կարող է տնային կալանքի տակ լինել: Փորձագետներն անգամ հիշեցնում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրի առաջնորդները տեւական ժամանակ չեն երեւում. նույնը Կիմ Չեն Իրի հետ էր պատահել 1990-ականներին:
Ավելի վաղ ենթադրություններ կային, որ Կիմ Չեն Ընը վիրահատվել է եւ հիվանդանոցում է: Սակայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԿԺԴՀ ներկայացուցիչը հերքել էր լուրը:
Վերլուծաբանները նաեւ նշում էին, որ Կիմ Չեն Ընը միգուցե խուսափում է հանրությունից՝ Փհենյանում տիրող անհանգիստ իրադրության պատճառով, որտեղ կադրային փոխատեղումների հետ կապված սկսել են խոսել պետական հեղաշրջման մասին:





























