Հայաստան կառավարությունը հաստատել է օրինագիծը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես Կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փոքր եւ միջին բիզնեսի մողմից ձեռք բերված ապրանքների գույքագրման վերջնաժամկետը 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից երկարաձգվում է մինչեւ 2015թ.-ի փետրվարի 1-ը:
Հոկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որի համաձայն փոքր եւ միջին ձեռներեցների համար առեւտրի բնագավառում ԱԱՀ-ն 3.5-ից նվազեցվել է 1 տոկոսի, սակայն անհրաժեշտ է նշել մատակարարի անունը հաշիվ ֆակտուրաներում: Թերի փաստատթղթավորմամբ կամ առանց դրանց մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերված ապրանքները գործող օրենքի համաձայն անհրաժեշտ է գույքագրել 10 օրվա ընթացքում:
Հասարակական սեկտորի հետ հանդիպման արդյունքներով՝ Կառավարությունն ուշադրություն է դարձրել փոքր ձեռներեցների հմտության բացակայության վրա, որը հարկավոր է ապրանքների հաշվարկման եւ բարդ հարցաթերթերի լրացման համար, ուստի որոշել է երկարաձգել վերջնաժամկետը:





























