Ղրիմի քաղխորհուրդը հոկտեմբերի 9-ին հաստատել է Սերգեյ Աքսյոնովին Ղրիմի Հանրապետության նախագահի պաշտոնում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Աքսյոնովի թեկնածությանը կողմ են քվեարկել բոլոր 75 պատգամավորները: Նա երդվել է եւ անցել նոր պաշտոնին:

Աղբյուրի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի քաղխորհրդին էր ներկայացրել 3 թեկնածություն՝ Սերգեյ Աքսյոնով, Ղրիմի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար, Ղրիմի գլխավոր պետական տեսուչ Գենադի Նարաեւին եւ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տերենտեւին:

Աքսյոնովը համատեղությամբ կզբաղեցնի նաեւ հանրապետության նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը:

Աքսյոնովը ծնվել է Ղրիմում: 2010-ից Ղրիմի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավոր է «Ռուսական միասնության» կողմից: Ապրիլի 14-ից նա դարձել է Ղրիմի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար: