Միլիանում հաջորդ շաբաթ «Ասիա-Եվրոպա» գագաթաժողովի ընթացքում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
Կրեմլի վարչակազմը, համաձայն աղբյուրի, այս պահին հնարավոր կապեր է մշակում: «Չի բացառվում հանդիպումը նորմանդական ձեւաչափում՝ Պուտին, Մերկել, Օլանդ, Պորոշենկոն»,- ընդգծել է ռուսական պետության ղեկավարի օգնականը:
Նա նշել է, որ Միլան են պատրաստվում ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պուտինը գագաթաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել:




























