Եվրասիական զարգացման բանկը նվազեցրել է ԱՊՀ երկրների տնտեսական աճի կանխատեսումները հասցնելով 1 տոկոսի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանկի ղեկավար Իգոր Ֆինոգենովին:

«Մենք կանխատեսում ենք ՌԴ-ի համար այս տարի ՀՆԱ-ի աճ 0,5 տոկոսի սահմաններում, կամ մի փոքր բարձր: Ղազախստանում մենք ակնկալում ենք 4,2 տոկոսից ավելի տնտեսական աճ»,-ընդգծել է նա:

ԱՊՀ երկրներում վերջին (հունիսի) մակրոդիտարկման արդյունքում Եվրասիական զարգացման բանկը ԱՊՀ երկրների տնտեսությունների աճ էր կանխատեսել 3 տոկոսի սահմաններում, նշելով, որ այդ կանխատեսումը նվազեցման ուղղությամբ սահմանափակ վերանայման կարիք ունի:

Բանկի տնտեսագետները Ղազախստանում ակնկալում էին 5,4 տոկոսի աճ: Ռուսաստանի համար այդ ցուցանիշը 0,8 տոկոս էր: «Ներկայումս կանխատեսման ինտերնսիվ վերանայում տեղի չի ունենում, դրանք կայունացել են հուլիսին՝ Ուկրաինայի խնդրի կարգավորման հարցում արագ առաջընթացի բացակայության ֆոնին»,-ամփոփել է Ֆինոգենովը: