Վթարի ենթարկված «Շանթ» հեռուստաընկերության դերասան, 37-ամյա Տիգրան Մնացականյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Արթմեդ» բժշկական կենտրոնից:
Տիգրան Մնացականյանը հոկտեմբերի 7-ին դուրս է գրվել հիվանդանոցից եւ արդեն վերադարձել է իր առօրյա աշխատանքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով «Մազդայի» ուղեւոր, Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մնացականյանը մարմնական վնասվածքներով դիմել է «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն: Մնացականյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես դերասան:





























