Էստոնիայի խորհրդարանը՝ Ռիյգիկոգուն, ընդունել է «Համակեցության մասին» օրենք, հաղորդոմ է Լատվիայի առաջատար «DELFI.lv» լրատվական գործակալությունը
Օրենքը թույլ կտա չամուսնացած զույհերին, այդ թվում նաեւ նույնասեռական, գրանցել համակեցությունն ու կարգավորել հարաբերությունները միմյանց հետ, երրորդ անձնաց հետ: Օրենքով են կարգավորվելու համակեցության մասին պայմանագրի կնքումը, գրանցված ամուսինների իրավունքներն ու պարտականություններ, համակեցության դադարեցման հիմունքները: Պայմանագիրը հաստատելու է նոտարը, գրանցվելու է գրանցամատյանում:
Բուռն քննարկումներ առաջացրած օրենքի օգտին է քվեարկել 40 պատգամավոր: 38 խորհրդարանական դեմ է արտահայտվել: Օրենքն ուժի մեջ կլինի 2016թ.-ից:



























