Հայաստանում հաշիվ-ապրանքագրերի տրամադրման կարգը կհեշտացվի: Համապատասխան փոփոխությունների նախագիծը՝ ՀԴՄ-ների աշխատանքի եւ էլեկտրոնային բեռնագրերի տրամադրման կարգի վերաբերյալ, հավանության է արժանացել Գործադիրի հոկտեմբերի 9-ի նիստում:

Մասնավորապես, մատակարարները կարող են էլեկտրոնային բեռնագրեր տրամադրել հենց ապրանքը տեղափոխող բեռնատարներից եւ ավտոմեքենաներից:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշել է, որ սա հասանելի կլինի միայն նոր սերնդի ՀԴՄ-ներով, որոնք արդեն տեղադրվում են  Հայաստանում:  Այս սարքերով կարելի է ոչ միայն ապրանքների մանրածախ վաճառքի անդորրագրեր տալ, այլեւ մեծածախ վաճառքի մասին  էլեկտրոնային բեռնագրեր: «Հին սարքերն այս գործառույթը չեն կարող կատարել», - լրագրողներին բացատրել է Ալավերդյանը:

Մեքենայում սարքերը մեծածախ վաճառողները կարող են տեղադրել ըստ ցանկության: Ամենայն հավանականությամբ, շատերը դա կանեն՝ առեւտրի պարզեցման նպատակով, հավելել է նա: