ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սկսվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի եւ «Ժառանգության» հերթական աշխատանքային հանդիպումը, որն ի տարբերություն նախորդ հանդիպումների, տեղի է ունենում ընդլայնված կազմով:

Եռյակի այսօրվա հանդիպմանը քննարկվելու են հոկտեմբերի 10–ին, ժամը 18։00–ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի կազմակերպական եւ բովանդակային հարցերը։

ՀԱԿ-ից նիստին մասնակցում են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը: «Ժառանգությունից» մասնակցում են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

ԲՀԿ-ից նիստին մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Աբրահամ Մանուկյանը: