Գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրում ընդգրկվել են ռուսական  «Ռոստսելմաշ» կոմբայնները: Այս մասին որոշում է ընդունվել Գործադիրի հոկտեմբերի 9-ի նիստում:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշել է, որ ներկայումս ծրագրով ձեռք են բերվում բելառուսական տրակտորներ:  ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն են դիմել մեծ թվով գյուղացիներ՝ կոմբայններ ձեռք բերելու խնդրանքով: Այստեղից էլ ռուս արտադրողներին դիմելու անհրաժեշտություն է ծագել:

Նոր մեքենաների առաջին խմբաքանակը, ըստ Տարասյանի, կներառի 4 կոմբայն, որոնք գյուղացիներին կտրվեն մատչելի վարկերով: