Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 65-ամյա Հրաչիկ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 158 փամփուշտ եւ դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Արամ Յ.-ն կամավոր հանձնել է «Իժ 27-ե» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Լեւոն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 1 պահունակ եւ 7,62 մմ տրամաչափի 32 եւ 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսավոր որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























