Աշխատանքի միջազգային կազմակերպությունը իր բոլոր անդամներին առաջարկում է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթի, գրում է Gazeta.ru-ն:

 ԱՄԿ փորձագետների կարծիքով՝ կրճատված աշխատանքային շաբաթը կօգնի միանգամից մի քանի խնդիր լուծել: Նախ՝ սա կհանգեցնի զբաղվածության հետ կապված իրադրության բարելավման, քանի որ կօգնի ավելի աշխատատեղեր ստեղծել: Մյուս կողմից, քառօրյա աշխատանքային շաբաթը կնպաստի աշխատակիցների առողջության բարելավմանը, քանի որ շատ հիվանդությունների պատճառը ծանրաբեռնված աշխատանքն է, գրասենյակային նստակյաց կենսակերպը եւ սթրեսը:

Բացի այդ, կրճատված աշխատանքային շաբաթի դեպքում մարդիկ երջանիկ եւ բավարարված կզգան, այն դեպքում, երբ տեւական աշխատանքը վեճեր է ծնում աշխատավայրում եւ տանը:

Հայաստանը ԱՄԿ 185 անդամ երկրներից է: Կազմակերպությունը հիմնադրվել է 1919թ.՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման համար: