Հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում ներկա կլինեն ոչ իշխանական եռյակի առաջնորդները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, եռյակի հերթական նիստից հետո լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքին ներկա կլինեն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հակոբյանը նշել է, որ հանրահավաքից հետո կլինի նաեւ երթ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամրիյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով:




























