Հայաստանում պետական ծառայողները կկարողանան նոր շենքում բնակարան ձեռք բերել ավելի շահավետ պայմաններով: Այս մասին դրույթն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի ընթացքում:

Արաբկիրի Ադոնցի փողոցի վրա գտնվող նոր շենքում պետական ծառայողների համար բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը  կկազմցի 23 հազար քառ. մետր, բնակարանի արժեքը՝ 276.5 հազար դրամ(675 դոլար) մեկ քառակուսի մետրի դիմաց:

Ինչպես նշել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հիպոթեքային վարկերը ներառել են 20 տոկոս կանխավճար և  տարեկան 10.5 տոկոս տոկոսադրույք:Բայց մրցույթում հաղթած «Արդշինինվեստբանկ»-ը առաջարկել է տարեկան 10 տոկոս տոկոսադրույք և զգալիորեն իջեցրել է կանխավճարի չափը մինչև 7.5 տոկոս:

Նոր շենքում բնակարաններ կկարողանան ձեռք բերել պետական ծառայողների հետեւյալ խմբերը՝ փոխանարարներ եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարներ, պետական հանձնաժողովների անդամներ, նախարարությունների կառույցում առկա կազմակերպությունների ղեկավարներ ու նրանց տեղակալներ, քաղծառայողներ, դիվանագետներ, կադրային զինծառայողներ, ԱԻՆ ներկայացուցիչներ եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ: