Մինսկում հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական համայնքի («ԵվրԱզԷՍ») հինգ երկրների առաջնորդների հանդիպումը այդ միավորման ձեւաչափով վերջինը կլինի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը:

«ԵվրԱզԷՍ»-ը գոյատեւեց 14 տարի: Դրա կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը:

Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ «ԵվրԱզԷՍ»-ը կլուծարվի   2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործունեությունը սկսելու հետ կապված:

Մինսկում հինգ երկրների նախագահները «ԵվրԱզԷՍ»-ը լուծարելու պայմանագիր կստորագրեն:

«ԵվրԱզԷՍ»-ի գործունեությանը վերջ կդրվի, թեեւ քարտուղարությունը մինչեւ 2015թ. սկիզբ կգործի, հետո կազմակերպությունը կդադարեցնի գոյությունը», - հստակեցրել է Ուշակովը:

«ԵվրԱզԷՍ»-ի գլխավոր քարտուղարն է Թայիր Մանսուրովը, 2011-ից կազմակերպությունում նախագահում է Ռուսաստանը: