Ոչ իշխանական եռյակի նիստի օրակարգում քննարկվել են Կառավարությանը ներկայացված 12 կետերը, եռյակի առաջնորդների մասնակցությունը վաղվա հանրահավաքում, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, եռյակի նիստից հետո լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ արդեն պատրաստ է կառավարությանը ներկայացված «12+1» կետերի վերաբերյալ գնահատականը, որը հրապարակվի հոկտեմբերի 10-իչն կայանալիք հանրահավաքում:

«Ձեւավորվել է քաղաքական գործընթաց, եւ ակնհայտ է, որ այդ 12 կետերը երկրորդ պլան են մղվել: Սկսվել է գործընթաց, որի ընթացքում կհնչեն քաղաքական կոչեր, կսկսվի իշխանափոխության գործընթաց»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է 12 կետերի հետ կապված փաստաթղթրին, Հակոբյանը նշել է, որ փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ՀՅԴ: «Նրանք հիմնականում համաձայն են, սակայն որոշում է կայացվել, որ վաղը հանրահավաքում կհնչի միայն եռյակի դիրքորոշումը»,-ընդգծել է Ռուբեն Հակոբյանը: