Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Սիրիայում ցամաքային գործողությունների վերաբերյալ լրագրողի հարցին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իրատեսական չէ սպասել, որ Թուրքիան միայնակ ցամաքային գործողություններ կսկսի Սիրիայում։ «Մեր դաշնակիցների հետ բանակցությունների մեջ ենք։ Համատեղ որոշման հասնելուց հետո Թուրքիան կանի իրեն բաժին հասած պարտականությունը»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում ընդունված օրինագիծը թույլ է տալիս թուրքական զինված ուժերին ներխուժել Իրաք եւ Սիրիա՝ այնտեղ PKK-ից, Իսլամական պետությունից եւ այլ ահաբեկչական խմբավորումներից եկող վտանգների դեպքում: Օրինագիծը նաեւ հնարավորություն է տալիս օտարեկրյա զինված ուժերին օգտագործել Թուրքիայի տարածքը Սիրիայի եւ Իրաքի դեմ գործողությունների համար: