Հայաստանում ստվերային տնտեսությունն այս կամ այն չափով առկա է ամենուրեք: Այս մասին Կառավարությունում հոկտեմբերի 9-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Ըստ նրա՝ դրա դեմ պայքարի միջոցներից մեկն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն է դարձել, որն աստիճանաբար ներդրվում է Հայաստանում:
«Եթե հիշում եք, 2013թ.-ից խոշոր հարկատուների ԱԱՀ-ի վճարման հաշվետվություններն ամբողջությամբ էլէկտրոնային հիմքի վրա էին դրվել: Սա հանգեցրել էր բյուջե զգալի մուտքերի: Մենք շարունակում ենք այս գործընթացը», - հավելել է Ալավերդյանը:
«Հասել ենք մի վիճակի, երբ պետական եկամուտների հետագա աճն անհնար է առանց ստվերային բիզնեսի դեմ պայքարելու», - հավելել է նա:




























