Մոնակոյի 56-ամյա իշխան Ալբեր 2-րդն ու նրա 36-ամյա կինը՝ Շառլեն Ուիթսթոքը, երկվորյակ են ունենալու: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:

Հենց այս փոքրիկներն են դառնալու Մոնակոյի գահի ժառանգորդները: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալբերը նաեւ արտամուսնական երկու երեխա ունի: Նրա ամերիկյան դուստր Ժասմինը՝ նախկին մատուցողուհի Թամարա Ռոտոլոյից, վերջերս ԱՄՆ-ում ավարտել է համալսարանը:

Իշխանը երկար ժամանակ հերքում էր հայրությունը, սակայն ԴՆԹ թեստը հակառակն է ապացուցել: