ՀՀ ֆինանսների նախարարությունը կփակի ապրանքների ձեւական վերադարձի սողանցքը, Կառավարությունում հոկտեմբերի 9-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Նա նշել է, որ ներկայումս մանրածախ ձեռնարկություններին ապրանք մատակարարողները խոսում են հաշիվ-ապրանքագրերը տեղում տրամադրելու հնարավորության մասին, քանի որ վաճառողները քիչ ապրանք չեն վերադարձնում:
«Բայց մեր ուսումնասիրությունները պարզել են, որ հաճախ վերադարձը ֆիկտիվ է: Հարց մատակարարին՝ ինչու ես 500 հատ հաց տանում խանութ, եթե գիտես, որ այն 100-ն է վերցնում: Սա հարկային հաշիվները խառնելու միջոց է: Մենք ցանկանում ենք փակել գործարքները տեղում ձեւակերպելու այս ուղին: Դրա համար մատակարարները կարող են ՀԴՄ-ներ տեղադրել իրենց ֆուրգոններում: Դրանց օգնությամբ կարող են էլեկտրոնային բեռնագրեր տալ մեծածախ վաճառքն իրականացնելիս», - բացատրել է Ալավերդյանը:
Այնուամենայնից, սարքերի տեղադրումը կամավոր կլինի: Ալավերդյանը չի մանրամասնել, թե ֆինանսների նախարարությունը ինչպես է անբարեխիղճ տնտեսավարողներին հետ պահելու վնասակար, բայց շահավետ սովորությունից:




























