Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ջանքերով սույն թվականի հոկտեմբերի 9-11-ին Հայաստանը Արցախի հետ համատեղ կներկայանա Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի ունենալիք «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին կմասնակցեն 130 երկրների շուրջ 2400 զբոսաշրջային ընկերություններ եւ ավելի քան 52 այցելուներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ իտալերենով:

Մասնակցությունը խոշորագույն այս ցուցահանդեսին նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջությունը իտալական շուկայում եւ նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: