«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերիի 10-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Մաշտոցի, Մոսկովյան, Թամանյան փողոցներով պարփակված եւ Վերին Անտառային թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:




























