ԱՄՆ-ը կրկին մերժել է Թուրքիայի պահանջը՝ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Թուրքիայի կողմից Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու պահանջի վերաբերյալ լրագրողի հարցին՝ շեշտելով, թե նման բան իրենց օրակարգում չկա։
«Ընթացող բանակցություններում նման թեմա օրակարգում չկա».-ասել է ամերիկացի զինվորականը։
Նշենք, որ թուրքական իշխանությունները պահանջում են Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել։



























