Պուտինը առաջավոր երկրների առաջնորդներից ոչ մի զանգ չի ստացել, նման եզրակացության է հանգել Joinfo գործակալությունը՝ հիմնվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստացած շնորհավորանքների վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության վրա:
ՌԴ նախագահի քարտուղարը հոկտեմբերի 9-ին հայտնել է, որ Պուտինը հեռախոսային շնորհավորանքներ է ստացել ԱՊՀ չորս երկրների առաջնորդներից՝ Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից: «Միաժամանակ, արեւմտյան առաջնորդները որոշել են այդ կարեւոր օրը չանհանգստացնել ՌԴ առաջնորդին եւ արհամարհել են այդ իրադարձությունը», - եզրակացնում է գործակալությունը:
«Փոխարենը ՌԴ նախագահին շտապել են շնորհավորել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որին Պուտինը վաղուց իր ընկերն է համարում», - ասված է Joinfo-ի հոդվածում:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու տարի առաջ Պուտինին շնորհավորած առաջնորդների թիվը շատ ավելին էր: Մասնավորապես, գործընկերոջ ծննդյան օրը չէին մոռացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի Խուան Կառլոս I թագավորը, Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը, ՀԱՀ-ի առաջնորդ Ջեյքոբ Զուման եւ ուրիշներ:
Պուտինն իր ծննդյան օրը տոնել է քաղաքակրթությունից հեռու՝ սիբիրյան տայգայում:



























