Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 43-ամյա Նուգզար Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 1-ին մասի մեղադրանքով: