Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի դիմաց, հոկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, , «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: