Հոկտեմբերի 8-ին, ժամը 06.00-ին, Երեւանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեի պատին է բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: