Վրաստանի գլխավոր շտաբում աշխատելու է ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետների խումբը, փոխանցում է «Գռուզիա օնլայնը»՝ մեջբերելով պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի խոսքերը:

Աղբյուրը նշում է, որ Վրաստանի ռազմական մասնագետները վերահսկելու են Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի պայմանավորվածությունների իրականացումը:

«Վրաստան-ՆԱՏՕ փաթեթը նախատեսում է ոչ միայն համատեղ զորակայանի, այլեւ հիմնական զինվորական դպրոցների ստեղծում, որտեղ պատրաստականություն կանցնեն տարբեր երկրների զինվորականներ, լոգիստիկայի կենտրոնի ստեղծում, որն օգնություն է ցուցաբերելու զորավարժություններ կազմակերպելու, զինվորականներին ընդունելու եւ այլ երկրներ ուղարկելու հարցում: ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է ՆԱՏՕ-ի մասնագետների խումբը՝ մեր զինված ուժերի գլխավոր շտաբում», - հայտնել է նախարարը: