ՀՀ կառավարության որոշմամբ, 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի եւ 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու եւ 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատկացվող սերմացուները զտված, ախտահանված եւ պարկավորված վիճակում հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից։

Հաշվի առնելով սերմացուների ախտահանված լինելու փաստը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ վերջիններս նախատեսված են միայն ցանք կատարելու համար, եւ դրանց օգտագործումն անասնակերի կամ այլ նպատակներով խստիվ արգելվում է։