Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հոկտեմբերի 9-ին լյուստրացիայի մասին օրենք է ստորագրել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի կայքը:
«Օրենքը սահմանում է պետաշխատողների, պաշտոնյաների շրջանում ստուգումների իրականացման իրավական եւ կազմակերպական հիմքերը՝ իշխանության հանդեպ վստահության վերականգնման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխան իշխանական մարմինների նոր համակարգի կառուցման պայմաններ ստեղծելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Աղբյուրը նշում է, որ 2014 թ. սեպտեմբերի 16-ին ժողովրդական պատգամավորները 231 «կողմ» ձայնով լյուստրացիայի մասին օրենք էին ընդունել: Դրանից հետո Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ օրենքը կարող է վերանայվել, եթե դիտողություններ լինեն Վենետիկի հանձնաժողովի կամ Ուկրաինայի Սահմանադրական դատարանի կողմից:


























