ԱՄՆ-ի հետ Դպրոցականների փոխանակման ծրագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո ռուսաստանցի աշակերտներին հատկացվող տեղերը կտրամադրվեն Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Հայաստանի դպրոցականներին: Այս մասին գրում է «The New York Times»-ը:
Ծրագրին մասնակցում էր շուրջ 240 ռուսաստանցի աշակերտ: Նրանց տեղերի կեսը հաջորդ ուսումնական տարում հատկացվելու է ուկրաինացիներին: Ներկայում ծրագրին Ուկրաինայից մասնակցում է 204 աշակերտ եւ, նոր որոշման համաձայն, նրանց թիվը կգերազանցի 300-ը: Մնացած մասը կհատկացվի Վրաստանին, Մոլդովային եւ Հայաստանին:
Նշենք, որ Ռուսաստանը Դպրոցականների փոխանակման ծրագրից դուրս գալու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է մի դեռահասի հայրենիք վերադարձնել: Ռուսաստանցի դպրոցականը հայտարարել է, որ սեռական կողմնորոշման պատճառով հայրենիքում իրեն վտանգ է սպառնում:



























