Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ «Ֆուլլեր» տնաշինական ընկերությունը Հայաստանում անապահով 100 ընտանիքի համար տների կառուցման ծրագիր է իրականացնում: Դրա շրջանակում 100 ընտանիքի համար 100 տուն է կառուցվելու եւ նորոգվելու:
Ըստ «Asbarez» պարբերականի, շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի ընթացքում 68 ընտանիք արդեն օգնություն է ստացել, եւս 32 ընտանիքների տուն կհատկացվի մինչեւ 2015 թվականի ավարտը:
«Մենք երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր կողմնակիցներին, ովքեր մասնակցում եւ օգնում են տներ կառուցել այն ընտանիքների համար, որոնք մշտական կացարան չունեն կամ ապրում են անտանելի պայմաններում: Հույս ունենք 100 ընտանիքի օգնություն ցուցաբերելու մեր նպատակին հասնել մինչեւ 2015 թվականի ավարտը»,- ասել է Հայաստանի «Ֆուլլեր» տնաշինական ընկերության ղեկավար Աշոտ Եղիազարյանը:



























