Պենզայի մարզի Զարեչնի քաղաքում իննամյա դպրոցականները հրկիզել են 88-ամյա թոշակառուին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով մարզի ՆԳՆ վարչությունը:
«Տարեց տղամարդը անցնելիս է եղել Սահմանադրության փողոցի շենքի աղբանոցի մոտով: Այդ պահին երեք անհայտ դեռահասներ նրա վրա այրվող փալաս են նետել: Այն ընկել է թոշակառուի արտահագուստի վրա, որը բռնկվել է: Անչափահասները փախել են դեպքի վայրից», - ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրը նշում է, որ տղամարդն այրվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Աշակերտների ինքնությունը պարզվում է: Երեխաները նախկինում անչափահասների գործերով բաժանմունքում հաշվառված չեն եղել:




























