Ես «եթե» բառը պարունակող մտքերը չեմ մեկնաբանում, NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին:
««Եթե» բառը պարունակող առաջարկները եւ մտքերը չեմ մեկնաբանում»,- ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու պատրաստակամության մասին:
«Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ Եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ»,– հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:




























