ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 9-ին կազմել է 411.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.72 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.51 դրամ (աճել է 6.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.43 դրամ (աճել է 7.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.32 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 229.79 դրամ, ոսկին՝ 16,118.16 դրամ, պլատինը՝ 16,886.33 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 9-ին կատարվել է 4 մլն 260 հազար դոլարի առքուվաճառք։ Փակման գինը կազմել է 412.50 դրամ:




























