Հոնկոնգում՝ Sotheby's-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային թանկարժեք վարդագույն ադամանդը՝ 8,41 կարատ քաշով: Այդ մասին հաղորդում է MIGnews-ը:
Ըստ աղբյուրի՝ ադամանդի արժեքը կազմել է 17,8 մլն դոլար: «Սկզբնապես նախատեսվում էր տանձաձեւ այդ քարի համար ստանալ 15,5 մլն դոլար»,- ասել է Sotheby's-ի ասիական մասնաճյուղի տնօրեն Կեկ Չին Յոուն:
Ադամանդն իր մաքրության շնորհիվ համարվում է ամենաեզակի եւ ցանկալի գունավոր ադամանդներից մեկը, որ երբեւէ ցուցադրվել են աճուրդներում:



























