Ոստիկանությունը այսօր՝ հոկտեմբերի 9-ին հայտնաբերել է մեկ օրից ավելի անհետ կորած Ալեքսանդր Սինյավսկիին: Մեր տեղեկությունները, իրավապահները նրան գտել են Շիրազի փողոցում, մարմնական բազմաթիվ վնասվածքներով:
Ներկայումս Ալեքսանդր Սինյավսկին գտնվում է «Հանրապետական հիվանդանոցում, կայուն ծանր, անգիտակից վիճակում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում 65-ամյա Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկին դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Նրա որդին ահազանգել էր մեզ՝ հայտնելով, որ հայրը տառապում է առաջին աստիճանի սկլերոզ հիվանդությամբ, բոլորովին չի խոսում եւ շփման մեջ չի մտնում:




























