Թուրքիայում մի խումբ փաստաբաններ Քոբանիի համար ցույցերի ժամանակ բռնությունների մեջ մեղավոր են համարել նախագահ Էրդողանին ու վարչապետ Դավութօղլուին եւ նրանց դեմ հայց են ներկայացրել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Իզմիր քաղաքի դատարաններից մեկում մի խուբ փաստաբաններ Քոբանիում տեղի ունեցող կոտորածի դեմ նստացույց են արել։ Ավելի ուշ, փաստաբանները դատական հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեն՝ նրանց մեղավոր համարելով Թուրքիայում Քոբանիի համար բողոքի ակցիաներում տեղի ունեցած բռնությունների համար։

Փաստաբանները նշել են, թե թուրքական իշխանությունները երկրի ներսում ժողովուրդների միջեւ թշնամություն են հրահրում եւ միմյանց դեմ հանում։

Նշենք, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանիի պաշտպանության համար Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ զոհվել է 24 հոգի։