Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 9-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածում` Ագարակ գյուղի մոտակայքում, վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածում (30-րդ կմ) «Վոլկսվագեն» մակնիշի 16 ՕՕ 642 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ն. Մ., ծնվ. 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն.Մ.-ն եւ ուղեւոր Ս. Մ.-ն (ծնվ. 1982 թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնել` տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:



























