Հայաստանում տարվա լավագույն ապրանքանիշ է ճանաչվել «ԱՐԱՅ»-ը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ԱՐԱՅ» ընկերությունից ընկերությանը մրցանակը շնորհվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Համազգային Վստահություն» խորհրդի կազմակերպած «Տարվա լավագույն հանրային ծառայող» եւ «Տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Նշենք, որ բացի «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակից «ԱՐԱՅ»-ն արժանացել է «Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար» մրցանակին։

Մրցանակակիրները որոշվել են բնակչության եւ փորձագետների շրջանում կատարված հարցումների արդյունքում:

«Այս մրցանակն ընկերության գործունեության շուրջ 27 տարիների բարեխիղճ աշխատանքի գնահատականն է եւ թերեւս ամենակարեւորն ու ամենապարտավորեցնողը: Մեր ընկերության ամբողջ անձնակազմի անունից հայտնում եմ սպառողին մեր խորին շնորհակալությունը վստահության համար եւ հավաստիացնում, որ շարունակելու ենք պահպանել առաջատար դիրքերը՝ հայաստանյան սպառողին ներկայացնելով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կենցաղային տեխնիկա, ձեռնարկելով հնարավոր բոլոր քայլերը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ, արդյունքում առավելագույնս բավարարելով կենցաղային տեխնիկայի նկատմամբ առկա սպառողների պահանջները»,- ասել է ԱՐԱՅ ընկերության տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը։

Հիշեցնենք, որ «ԱՐԱՅ» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին եւ այսօր ունի տեխնիկայի վաճառասրահների լայն ցանց Հայաստանում, Վրաստանում եւ ԱՄԷ-ում: Գործունեության ընթացքում հաստատվել են գործընկերային հարաբերություններ հայտնի ապրանքանիշերի եւ գերժամանակակից տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 20 ընկերությունների հետ: Մասնավորապես ԱՐԱՅ-ը հանդիսանում է աշխարահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, FABER, APPLE եւ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: ԱՐԱՅ ընկերությունը իր գործունեության երկարամյա ժամանակահատվածում միշտ առաջիններից է եղել հայրենական սպառողներին տեխնիկայի նորամուծությունները ներկայացնելու գործում:

Վերջերս ընկերությունը Հայաստանում ներկայացրել է ամենամեծ եռաչափ OLED հեռուստացույցները, ռոբոտ փոշեկուլներն ու վերջին սերնդի ավտոմատ լվացքի մեքենաներն ու սառնարանները:

Ընկերությունից տեղեկացրին, որ LG ընկերության նորագույն սմարթ հեռուստացույցների 2015 թվականի մոդելային շարքը ԱՊՀ եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրներում առաջինը ներկայացվելու է Հայաստանում՝ ԱՐԱՅ ընկերության կողմից:

Ընկերության վաճառասրահների շարքում տեսականու լայն ընտրության, մեծությամբ առանձնանում է տարածաշրջանում տեխնիկայի ամենամեծ՝ ՏԵԽՆՈԼԱՅՖ վաճառասրահը: