Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ  ժամանած Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Կարեն Միրզոյանը կարեւորել է ավանդական բնույթ ստացած ապագա դիվանագետների այցը Արցախ՝ նրա քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի մասին մանրամասն կարծիք կազմելու առումով։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ գործարկվող քայլերին։

Կարեն Միրզոյանը նաեւ պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին: