Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 9-ին, ժամը 20.52-ին տեղեկատվություն է ստացել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Դիլիջան հատվածի 26-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել արգելապատնեշին, առկա է ձորն ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Աուդի» մակնիշի 33 ՍՏ 447 պ/հ ավտոմեքենան. տուժածներ չկան:



























