Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել ԵՏՄ պայմանագիրը վավերացնելու մասին, գրում է Եժենեդելնիկը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կոբյակովին:

Ըստ աղբյուրի՝  վավերացված օրենքում ամբողջությամբ արտահայտված է  դեռեւս Աստանայում 2014 թ. մայիսի 29-ին երկրի նախագահի կողմից արված հայտարարությունը: Այն ժամանակ Լուկաշենկոն խոստացել էր, որ Բելառուսը  բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները՝ պայմանագրի շրջանակներում:
Թերթը նշում է, որ այն ժամանակ նախագահը  ասել էր, որ պայմանագիրը կստորագրի միայն այն պայմանով, եթե վերացվեն գոյություն ունեցող պատնեշները, սահմանափակումները եւ բացառությունները:

«Չնայած, պատնեշները, սահմանափակումները եւ բացառությունները հաջողվել է վերացնել, սակայն ոչ բոլորը», - գրում է թերթը:  Կողմերը պայմանավորվել են, որ մինչեւ 2025 թ.  արդեն միության գործունեությունում պահպանվելու են որոշ՝ նախապես համաձայնեցված սահմանափակումներ: