ԱՊՀ պետությունների նախագահների խորհուրդը հոկտեմբերի 10-ին Մինսկում, կքննարկի 17 փաստաթուղթ, որոնք ուղղված են միջպետական համագործակցության հետագա զարգացմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ նիստում քննարկվելու է ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագիրը՝ 2015-2019 թթ. ապօրինի ներգաղթին հակազդելու ուղղությամբ: Փաստաթուղթն ուղղված է միգրացիոն քաղաքականության իրականացմանը՝ ԱՊՀ պետական սահմաններում:
Փաստաթղթերի շարքում կա նաեւ համաձայնագիր սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբերի ձեւավորման մասին՝ ԱՄՆ անդամ պետությունների արտաքին սահմանների անվտանգության արագ արձագանքման համար:
Հարցերի հսկայական խումբ ուղղված է հումանիտար բնագավառում համագործակցության խորացման վրա: Դրանցից ամենանշանակալին նախագահների ուղերձն է ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդներին՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 70-ամյա տարեդարձի կապակցությամբ:




























