«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ «շուտ եկեք ինձ մոտ»:
Օգնականի անտաշ վերաբերմունքը ԱԺ աշխատակիցները կապում են նրա ղեկավարի՝ Հրայր Թովմասյանի հետ:
Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է նախկին աշխատավայրից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, եւ երիտասարդը Թովմասյանին հիմա էլ դիմում է «պարոն նախարար» արտահայտությամբ: Սա կողքից բավականին ծիծաղելի է, եւ ԱԺ-ում աշխատողներն այս դիմելաձեւը լսելիս հազիվ են զսպում ծիծաղները:
Ի դեպ՝ ականատեսների պնդմամբ՝ այս դիմելաձեւը դուր է գալիս Հրայր Թովմասյանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























