«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ, ի վերջո,  անդրադարձել է նախորդ շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցածին եւ փորձել բացատրել, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ պատվիրակությունը չի կարողացել կանխել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյկալ տարածքներում բռնությունների աճը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին որոշումը: Պարզաբանումները, սակայն, Նաղդալյանը տվել է ոչ թե մամուլի ասուլիսի միջոցով, այլ «Պանորամա» կայքին տված հարցազրույցով:   Նա հայտարարել է, թե նշված զեկույցի որոշումը վկայությունն է նրա, որ ունենք ԵԽ կողմից էական նահանջ եվրոպական արժեքների ու չափանիշների իմաստով: ԱԺ փոխնախագահն ասել է, որ հայկական կողմը փորձել է ամեն ինչ անել՝ կանխելու այդ որոշման ընդունումը, բայց ադրբեջանական կողմն իր խավիարային դիվանագիտության միջոցով հասել է նպատակին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում