«Իրավունք» թերթը գրում է. «Շուրջ 2 ամիս է, ինչ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայում է, ոչ միայն քառօրյա նիստերից, այլ պարզվում է՝ նաեւ հանրապետությունից:

Ըստ «Իրավունքի» աղբյուրի, պարոն Բագրատյանն արդեն երկրորդ ամիսն է, ինչ գտնվում է Կիեւում:

Փաստորեն, նախկին վարչապետը, ով չալարեց եւ սեփական երկրի տնտեսությունը հողին հավասարեցրեց, այժմ գտնվում է վերը նշված երկրի կառավարությունում, որտեղ աշխատելով որպես խորհդական, դրա դիմաց ստանում է աստղաբաշխական թվերի հասնող գումարներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում