Կալինինգրադում ոստիկանությունը երկու դեռահասների է ձերբակալել, որոնք միջինասիացի ներգաղթյալի սպանության մեջ են կասկածվում, գրում է NEWSru-ն՝ վկայակոչելով մարզային ՆԳՆ-ի տվյալները։

Ձերբակալվածների մոտից առգրավել են ենթադրյալ զենքերը՝ մական եւ դանակ։ Կասկածյալները 16 եւ 17 տարեկան են։

Քննությունը սկսվել էր սեպտեմբերի 24-ին, երբ հերթապահ մաս էր զանգահարել տղամարդ եւ հայտնել, որ թփերի մեջ տղամարդու դիակ կա։ Մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ էին հայտնաբերվել, կողքին՝ ալկոհոլային խմիչքների շշեր։

Զոհի ինքնությունը հաստատվել է. նա  Մամոնովո քաղաքի 36-ամյա բնակիչ է՝ եկած միջին Ասիայից։ Նա Կալինինգրադում մշտական բնակության վայր չուներ։

Առայժմ խափանման միջոց՝ երկրից չբացակայելու ստորագրության տեսքով, կիրառվել է միայն 16-ամյա Միխայիլ Կ.-ի նկատմամբ։ Նրա համախոհ Օլեգ Մ.-ի խափանման միջոցը կորոշվի ավելի ուշ։